Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ դատարանում՝ Թեւոսիկի եղբոր սպանության գործով (Տեսանյութ)

Հուլիս 28,2015 16:42

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հուլիսի 28-ին հարցաքննվեց վկա Տիգրան Ասատրյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հայտարարել էր, որ հարցեր ունի Տիգրան Ասատրյանին տալու:

«Նախորդ նիստին ինձ հրավիրեցիք դատարան, երբ որ դատարանից կանչում են՝ ես գալիս եմ, տպավորություն է՝ ես վախենում եմ, չեմ գալիս, խուսափում եմ: Ես ոչ մի բանից չեմ խուսափում: Նախորդ նիստին ես հրաժարվել եմ որեւիցե հարցի պատասխանել, որեւիցե մի ցուցմունք տալ: Դուք հնչեցրիք, թե ո՞վ հարց ունի, պաշտպանական կողմն ասաց՝ հարց չկա»,- ասաց նա:

Տիգրան Ասատրյանն այս անգամ եւս հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ցուցմունքներ չի տալու:

«Թո՛ղ ոչ մեկի մոտ կարծիք չկազմվի, որ այստեղ թատրոն եմ խաղում, չնայած թատրոն է ստեղծվել: Ես հարցեր ունեմ, ո՞նց չունեմ, ու անհեթեթություն չի, Տիգրա՛ն: Դու, որ եկել ես՝ ասվել է, որ քո ցուցմունքների նյութերի վրա ինձ մինչեւ հիմա պահում են Արթուրի սպանության պահով»,- ասաց Իսրայել Սարգսյանը: Դատավորն ընդհատեց՝ ասելով, որ անցնի հարցերին:

Ամբաստանյալը հարցրեց Տիգրան Ասատրյանին, թե ինչպիսի՞ն են եղել իր եւ Արթուր Սաֆարյանի հարաբերությունները, վկան պատասխանեց՝ չեմ պատասխանում: Իսրայել Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի պատասխանում, Տիգրան Ասատրյանն ասաց, թե ոչ մի հարցի չի պատասխանելու:

Israyel-Sargsyan-2

«Եթե այդպես է, հարգելի՛ դատարան, ես շատ հարցեր ունեմ, որոնց պատասխանները կուզեի այստեղ ստանալ, եթե ինքն իմ հարցերի պատասխանը չի տալիս, ես իմ խոսքի մեջ, ընդհանուր գործընթացը, որ կայանա, ես այդ ընդհանուր գործընթացի ընթացքում ընդհանուր պատմությունը կներկայացնեմ, թե իրականությունը որտեղ է եղել, ինչպես է եղել, թե այս գործողության մեջ ով ինչ է արել: Ես այստեղ չեմ եկել, որ հարց տամ, ինքը չպատասխանի: Ճիշտ տղա ես, մաքուր տղա ես, ինչո՞ւ չես ուզում իմ հարցին պատասխանել: Ժամանակին ընկեր ենք եղել, ինչի՞ց ես խուսափում»,- ասաց ամբաստանյալը:

Իսկ Տիգրան Ասատրյանը պատասխանեց. «Դու պիտի չվերլուծես իմ ճշտությունը»:

«Դու ես իմ գերեզմանի փոսը փորել, բա ո՞վ պետք է վերլուծի»,- հետաքրքրվեց Իսրայել
Սարգսյանը: «Ճշտության, մաքրության մասին դու մտածի»,- ասաց վկան:

«Ես մտածելու բան չունեմ, ես մաքուր տղա եմ, փառք Աստծո»,- պատասխանեց ամբաստանյալը:

Իսրայել Սարգսյանի մյուս հարցերը՝ տեսանյութում:

Իսրայել Սարգսյանի մի շարք հարցերից հետո Տիգրան Ասատրյանը դատարանին ասաց, որ հարցերին չի պատասխանելու: «Լսի՛, ա՛յ տղա»,- վկային դիմեց Իսրայել Սարգսյանը, դահլիճում լարված իրավիճակ ստեղծվեց, դատավորն ընդմիջում հայտարարեց:

«Քո վրա «սպրոս» կա, դու էս ամեն ինչի համար պատասխան ես տալու: Լսի՛, քեզ սրբի տեղ մի դիր, արա՛: Դու դրա համար պատասխան ես տալու, ա՛յ տղա: Խի՞ ընդմիջում, Ձեզ էսի պետք էր, չէ»,- բացականչեց Իսրայել Սարգսյանը:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031