Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ եւ ինչպես պետք է ընդունել արեւային լոգանք

Հուլիս 30,2015 11:30

Արեւի ճառագայթների ազդեցությունից մաշկի վրա եղած մանրէների մեծ մասը ոչնչանում է, բարձրանում է նյութափոխանակությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթները թեթեւակիորեն լայնացնում են մաշկի արյան անոթները` լավացնելով արյան շրջանառությունը։ Օրգանիզմի համար մեծ նշանակություն ունեցող մաշկային պիգմենտի պարունակությունն ավելանում է, քրտնագեղձերի եւ ճարպագեղձերի գործունեությունը` ուժեղանում։ Թառամած, անգույն եւ հատկապես չոր մաշկը թարմանում է, դառնում առաձգական, հարթ եւ առավել կայուն, իսկ շոկոլադի գույնի մաշկը մարմնին տալիս է առավել գեղեցիկ տեսք։

Արեւի ճառագայթներից պետք է օգտվել խելացիորեն։ Արեւի տակ երկարատեւ մնալու դեպքում, եթե դուք չեք կարողացել հարմարվել դրանց, կարող են առաջանալ գլխացավեր, գրգռվածություն, այրվածքներ, արեւահարություն եւ այլ բարդություններ։ Արեւային լոգանքներն առավել օգտակար են սարերում կամ ծովի մոտ։ Դրանց չի կարելի դիմել ուտելուց անմիջապես հետո կամ քաղցած։ Օդի ջերմաստիճանը պետք է լինի ոչ պակաս, քան 15-18 աստիճան: Ճառագայթահարումն առավել օգտակար է ժամը 9֊ի եւ 12֊ի միջեւ։ Ամառային շոգ օրերին չպետք է դիմել արեւային լոգանքների։ Ճառագայթահարումը պետք է սկսվի արեւի տակ հանված վիճակում մնալուց` սկսած 10-15 րոպեից` ամեն օր աստիճանաբար երկարացնելով մի քանի րոպեով։ Ավելի քան 2-3 ժամ տեւող արեւային լոգանքները օրգանիզմի համար օգտակար չեն եւ այն հյուծում են։ Նախքան ճառագայթահարմանն անցնելը` անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ արեւային լոգանքներն ակտիվացնում են մի շարք հիվանդություններ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031