Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Աղաբաբյանին

Օգոստոս 17,2015 13:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Գորիսի քաղաքային պատկերասրահ, որը վերանորոգումից հետո առաջին անգամ բացեց դռները: Բացման օրն իր ցուցահանդեսը ներկայացրեց նաև գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Պատկերասրահի և ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, հյուրեր Սիսիանից, Կապանից և այլոք: Բացման արարողության պատիվն ընձեռնված էր քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին և Նիկոլ Աղաբաբյանին:

Nikol_Surik_Xachatryan-2

Ներկաները տպավորված էին գեղանկարչի վրձնի վառ գույներից, որն էլ դրսևորվեց նկարչին ուղղված գովեստի և շնորհակալական խոսքերում: Սյունիքի մարզպետը ողջունեց համագործակցությունը նկարչի հետ, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Աղաբաբյանին Սիսիանում և Գորիսում ցուցահանդեսներ կազմակերպելու համար և ծանոթացավ նկարչի գործերին: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը շնորհակալագիր հանձնեց նկարչին, Գորիսի մասին գիրք նվիրեց նրան:

Ավարտից հետո Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանն այցելեց նաև Գորիսի զարգացման ինֆորմացիոն կենտրոն:

Սյունիքի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Հարգելի Նիկոլ Աղաբաբյան, հիշում եմ զեր անզուգական նկարների ցուցադրումը St. Ann’s Armenian Catholic Cathedral,Williamsburg, Brooklyn, New York․ Զեր կտավները արագօրեն մաքրելու կարիք ունեն,ինչպես նայեվ զեր զեռքերը․