«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները զավեշտի ժանրից են։ Սա անմիջականորեն կապված է Ալիևի վերջին պահանջի հետ․ Փաշինյանի միջոցով ուզում են փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Ինչպես 2025-ին, այնպես էլ հիմա Սամվել Կարապետյանը համախմբելու է հանրությանն ու ընդդիմությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը ղեկավար է, որը ժողովրդավարության բրենդով եկավ իշխանության, բայց ժողովրդավարությունը թաղեց։
«Նրա օրոք տեղի ունեցան աննախադեպ ձերբակալություններ, կալանավորումներ, քաղաքական հակառակորդների համար ստեղծվեցին անհավասար պայմաններ։ Եվ կարծես թե սովորություն է դարձել՝ ամեն զիջումից առաջ տեղի են ունենում ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ։ Իրենց համար այս կարևոր զիջումից առաջ Սամվել Կարապետյանին անազատության մեջ են պահել, որպեսզի ժողովրդի թիկունքում դավադիր կերպով փորձեն կատարել Ալիևի ծրագրերը»,- ասաց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































