Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարի ընտրություն Շիրակի մարզի Սպանդարյանի համայնքում

Օգոստոս 24,2015 10:38

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի 36 ընտրատարածքային տարածքի, Սպանդարյանի համայնքի 36/1 ընտրատեղամասում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն: Սպանդարյանի համայնքի ղեկավարի թափուր տեղի համար առաջադրվել էին հինգ անկուսակցական թեկնածու, եզակի բան, հատկապես գյուղական համայնքի համար, որոնք, որպես կանոն, անպայման կուսակցականացված են: Ինչևէ, մրցակցությունը ծավալվել էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, միակ կին առաջադրված թեկնածու Գյուլվարդ Սահակյանի ծնված 1967թ, 1962թ. ծնված Ավետիք Մխիթարյանի, ,,Շին Կարկա,, ՍՊԸ տնօրեն, 1972 թ. ծնված Հարություն Հարությունյանի, 1958թ. ծնված Ալեքսան Խաչատրյանի և առաջադրված ամենաերիտասարդ թեկնածու 1985թ. ծնված Միքայել Բաղդասարյանի միջև:

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 14:

Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 1 153 ընտրող:

Ընտրողների ընդհանուր թիվը 1 167:

Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 756:

Անվավեր քվեաթերթիկների թիվը – 19.

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`

Բաղդասարյան Միքայել Վաղինակի – 121 կողմ

Խաչատրյան Ալեքսան Փայլակի – 179 կողմ

Հարությունյան Հարություն Անուշավանի – 80 կողմ

Մխիթարյան Ավետիք Գարուշի – 262 կողմ

Սահակյան Գյուլվարդ Արստակի – 95 կողմ

Ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, բողոքներ չեն գրանցվել:

Շիրակի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31