Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգում քննարկվել է նաև Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված իրադրությունը. «Ազատություն» ռադիոկայան

Սեպտեմբեր 07,2015 11:24

Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված իրադրությունը մի շարք այլ խնդիրների հետ միասին ընդգրկված է եղել Եվրամիության արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած երկօրյա հավաքի օրակարգում: Այս մասին շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Քննարկել ենք նաև հարաբերությունները մեր արևելյան գործընկերների հետ: Մասնավորաբար, լուրջ ուշադրություն ենք դարձրել Բելառուսում վերջերս տեղի ունեցած հուսադրող իրադարձություններին: Գիտեք, որ այնտեղ օգոստոսի 22-ին ազատ են արձակվել մի շարք [քաղաքական] բանտարկյալներ: Անդրադարձել ենք նաև Վրաստանում ու Մոլդովայում ծավալվող զարգացումներին, ուշադրություն ենք դարձրել նաև Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող դեպքերին», – հայտարարել է Մոգերինին:
Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930