Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս միլիոնի գողություն՝ վերամբարձ կռունկի օգնությամբ

Սեպտեմբեր 09,2015 18:04

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող մետաղյա 34 խողովակների գողության մասին:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1978 թ. ծնված Մխիթար Մ.-ն և 1962 թ. ծնված Սամվել Գ.-ն համաձայնության գալով հայր և որդի Մխիթար և Տավրոս Ա.-երի հետ և վերջիններիս պատկանող «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկի օգնությամբ բարձելով՝ գողացել են վերը նշված խողովակները` հիմնարկությանը պատճառելով 4.000.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մխիթար Մ.-ին, Սամվել Գ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հայրը և որդին բերման են ենթարկվել բաժին և ստորագրությամբ բաց թողնվել:

ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Հարգելի ,aravot.am,անվստահություն եմ հայտնում Ձեր կայքին՝ չճշտված ինֆորմացիա հրապարակելու համար:Ձեր կարծիքով սենսացիոն լուր է,բայց անպատասխանատու է,որովհետև հանցավոր համաձայնություն չկա կռունկավարի և որդու հետ. դա նման է տաքսով գնալ որևէ վատ արարք անելու և անհայտանալ՝ կրակի մեջ թողնելով տաքսու վարորդին:Խնդրում եմ ճշտեք Ձեր տեղեկատվությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930