Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը տիկնոջ հետ հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում. «168 ժամ»

Սեպտեմբեր 12,2015 10:08

«ՀԹԳՄ թատրոն» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել:

Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղևոնդյանին, ինչպես նաև՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին:

Ղարիբյանը նշեց նաև, որ այս պահի դրությամբ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել միայն «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, իսկ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և նրա տիկնոջ նկատմամբ «Առէքսիմբանկի» կողմից սնանկ ճանաչման պահանջի դեմ վերջիններիս իրավապաշտպան Վ. Ասատրյանի կողմից առարկություն է ներկայացվել:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930