Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկում  հաղթում է Սամվել Նիկոյանի սանի՞կը

Սեպտեմբեր 13,2015 22:38

Ինչպես հայտնի է, այսօր  Շիրակի մարզի մեծությամբ երրորդ քաղաքում ՝ Մարալիկում,  տեղի ունեցան համայնքապետի  ընտրություններ: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը, որը, պարզվում է Սամվել Նիկոյանի սանիկն է, եւ որին սատարում է ՀՀԿ-ական ողջ վերնախավը ու  ԲՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանը, որը քաղաքապետարանում աշխատում է որպես գույքահարկի տեսուչ: Այս պահին ընթանում է հաշվարկ, տարբեր տեղամասերից ստացված նախնական տեղեկությունների համաձայն, հենց այս պահին ՀՀԿ-ական թեկնածուի օգտին հաշվառված քվեաթերթիկները 1786 են, իսկ  ԲՀԿ-ականինը՝ 1035: Թե ո՞վ կհաղթի վերջնարդյունքում, պարզ կդառնա քիչ անց:

Նշենք, որ  ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը արդեն չորրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը:  Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը  Մարալիկին հարակից Սառնաղբյուր գյուղից է:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930