Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

«Եթե մնում ենք Անկախության հռչակագրի նարատիվների ներքո, Եռաբլուրի ընդլայնումն անխուսափելի է»․ Փաշինյանը շարունակում է պատերազմով սպառնալ

Նոյեմբեր 26,2026 14:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայ ժողովրդին պատերազմով սպառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ սպառնում է Եռաբլուրի ընդլայնմամբ։

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշումն անելու մասին։ 

«Խիղճս տանջում է, իհարկե, ո՞նց եք պատկերացնում, որ չտանջի։ Այդ թվում՝ դրա համար է, որ ասում եմ՝ անձնագրի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է հիմնվենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակներում պետք է մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․«Եթե մնում ենք Անկախության հռչակագրի նարատիվների ներքո, Եռաբլուրի ընդլայնումն անխուսափելի է։ Չկա տենց տարբերակ, որ դա տեղի չունենա։ Ընդ որում, զոհերի թիվն էլ է նույնը, խնդիրն այն է, թե այդ նույն թվով զոհերն ինչ ժամանակում կգրանցվեն՝ կգրանցվեն 5 տարում, 44 օրում, թե՞ 20 տարում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Սահմանադրության ընդունումը բացառապես մեր ներքին օրակարգն է, բայց ակնհայտ է, որ այդ օրակարգն ունենալու է նաև տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30