«Տեսա, որ կինո «Մոսկվայի» վրա ավտոմատներով պարում էին, և ավելի աբսուրդ տեսարան պարզապես դժվար է պատկերացնել։ Եկեք Ադրբեջանին, Թուրքիային մի կողմ թողնենք, երրորդ երկրներ, ասենք՝ եվրոպական երկրները նայում են, Երևանի ամենակենտրոնում՝ թիվ մեկ կինոթատրոնի վրա ինչ-որ մարդիկ ավտոմատներով պարում են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի պրեմիերային։
«Հետո էլ ասում են՝ Հայաստանում բռնատիրություն է, ազատություն չկա։ Այդ ովքե՞ր են այդ մարդիկ, որ կինո «Մոսկվայի» «կռիշների» վրա ավտոմատներով պարում էին։ Ո՞վ էր թույլ տվել իրենց։ Գային ավտոմատներով կառավարության շենքի մեջ պարեին, գնային ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«2026 թվականի նոյեմբեր, ինչ-որ մարդիկ ավտոմատներով կինո «Մոսկվայի» «կռիշին» պարում են, դա նորմալ տեսարա՞ն է։ Հետո պիտի վերադառնանք Եռաբլուրի ընդլայնման ու չընդլայնման թեմաներին, հա՞։ Այսինքն՝ մեր կանխավարկածն այն է, որ ավտոմատներով «կռիշների» վրա պարելու ենք, և Եռաբլուրը նեղանալու է, ոչ թե ընդլայնվի՞»,- ասաց Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































