Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

Մշակութային և գիտական նշանակալի կրկնակի միջոցառում. կայացավ նորաստեղծ թանգարանի բացումը և «Նոր Ջուղայի եկեղեցիների ճարտարապետութիւնը» աշխատության շնորհանդեսը

Նոյեմբեր 26,2026 14:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 25-ին, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի Արմեն Հախնազարյանի անվան դահլիճում տեղի ունեցավ մշակութային և գիտական նշանակալի կրկնակի միջոցառում՝ հիմնադրամի նորաստեղծ թանգարանի բացումը և Արմեն Հախնազարյանի «Նոր Ջուղայի եկեղեցիների ճարտարապետութիւնը» աշխատության շնորհանդեսը։

Միջոցառումը նվիրված էր ՀՃՈՒ հիմնադրամի հիմնադիր, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի 85-ամյակին և հիմնադրամի երևանյան գրասենյակի համահիմնադիր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի 65-ամյակին։

Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես եկան ՀՃՈՒ հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, քարտեզագետ-աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը, հետազոտող Շահեն Հովսեփյանը և ճարտարապետ Մարգրիտ Հախնազարյանը։

Ելույթ ունեցողներն անդրադարձան Արմեն Հախնազարյանի և Սամվել Կարապետյանի անգնահատելի ավանդին հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, փաստագրման և պահպանման գործում, ինչպես նաև ներկայացրեցին նորաբաց թանգարանի ցուցանմուշներն ու հրատարակված գրքի գիտական արժեքը։
«Նոր Ջուղայի եկեղեցիների ճարտարապետութիւնը» աշխատության նախահրատարակչական աշխատանքներն իրականացվել են «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկության, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի և ՀՃՈՒ ԱՄՆ-ի աջակցությամբ, իսկ հրատարակությունը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ։

Միջոցառման ավարտին բոլոր ներկաները հիմնադրամի կողմից նվեր ստացան նորատիպ «Նոր Ջուղայի եկեղեցիների ճարտարապետութիւնը» գիրքը, հիմնադրամի «Վարձք» հանդեսի 22-րդ համարը և Իրանի Ղարադաղ գավառը ներկայացնող պաստառը։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30