Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իսկապես Ծառուկյանը «կրիստալնի» մաքուր է, ինչո՞ւ այդ մասին նույն շուքով չի խոսվում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 17,2015 12:12

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Վաղը ես հրավիրելու եմ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»։ Հանրությունն այդպես էլ չտեղեկացավ, թե Ծառուկյանն ինչ հանցագործություններ է պրոֆեսիոնալ կերպով թաքցրել։

Իհարկե, վերջում Սարգսյանը «տեղ թողեց»՝ հայտարարելով «խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւույթի մասին էր։ Որպես ՀՀ քաղաքացի եւ գործարար, ես նրա հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»։

Հիմա ստացվում է, որ բոլոր այդ խոսքերը հերքվել են, եւ քանի որ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, ուստի նրա հետ այլեւս խնդիր չկա։ Բայց ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում։ Եթե իսկապես Ծառուկյանը «կրիստալնի» մաքուր է, ինչո՞ւ այդ մասին նույն շուքով չի խոսվում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր. «Տարիներ շարունակ ես եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»։ Բայց հիմա, ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները այնքան էլ վատ չեն։ Սարգսյանը կարծես թե մոռացել է իր հայտարարության մասին եւ շարունակում է «քաղաքական չարիքի» կողքին մնալ՝ ջերմ հարաբերություններ պահպանելով նրա հետ, կարծես ոչինչ չի եղել։ Նա անգամ հրապարակավ Ծառուկյանի հետ ինչ-որ միջոցառումների է սկսել մասնակցել։

Ի՞նչ են մտածում այս մասին ՀՀԿ-ականները։ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, որ Ծառուկյանին քաղաքական չարիք էր համարում, պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ եք մտածում՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մերձեցման մասին, ասաց. «Ես չեմ ուզում այդ հարցին ոտքի վրա, փողոցում պատասխանել։ Եթե ունեք քաղաքական բնույթի հարցեր, քաղաքական գործիչին ուղղեք։ Անձնական հարաբերությունների ո՛չ մասնագետ եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ»։

Փորձեցինք զրուցել նաեւ Ծառուկյանի հասցեին ամենասուր քննադատությամբ հանդես եկած ՀՀԿ 40-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանի հետ։ Սակայն նա խնդրեց ավելի ուշ զանգահարել, եւ այլեւս հնարավոր չեղավ նրա հետ կապ հաստատել։ Դե, իհարկե, ի՞նչ պատասխանեն։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930