Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ. Միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, 

Սեպտեմբեր 26,2015 13:44
lxh

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի պատասխանը NEWS.am գործակալության

 Հարց՝ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կողմից հրթիռահրետանային գնդակոծության հետևանքով ԼՂՀ ՊԲ չորս զինծառայող է զոհվել: Նախօրեին Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական կրակահերթերին երեք խաղաղ բնակիչ է զոհ գնացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս գործողությունները:

Պատասխան՝ Ափսոսանք է առաջացնում այն, որ Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներից և այդպիսով ստեղծելով և հետագայում օգտագործելով մի իրավիճակ, երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:

Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, և հետևանքների բացառմանն ուղղված կոչերի փոխարեն իրավիճակի սրման պատճառներն արմատախիլ անելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930