Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություններ ու ավանդական նվերներ տուն-ինտերնատներին` Տարեցների միջազգային օրվա առիթով

Հոկտեմբեր 01,2015 17:50

Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել է Նորքի, ինչպես նաև հ. 1 տուն-ինտերնատներ:

Սովորաբար, այդպիսի այցերը դատարկաձեռն չեն լինում: Տարեցների այս երկու հաստատություններին է փոխանցվել մարզագույք, որը տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետին էր դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ` ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար:

Տարեցների միջազգային օրվա առիթով Նորքի տուն-ինտերնատ այցելած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը` նշելով որ, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել տարեցներին և հնարավորին աջակցել նրանց կյանքի պայմանների բարելավմանը: Օրվա խորհրդով կազմակերպված հանդիսության ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է տարեցների միջազգային օրը, և նշել, որ այն համընկել է մայրաքաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի նախօրյակին իրականացվող սոցիալական ծրագրի մեկնարկին, որի շրջանակում սոցիալապես անապահով, սակայն նաև սոցիալական տարբեր շերտերի կնվիրաբերվի կենցաղային տեխնիկա: Իսկ 100 տարին բոլորած 19 անձանց` նաև դրամական աջակցություն:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար՝ տարեց քաղաքացիները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նման վերաբերմունքի են արժանանում ոչ միայն այս կամ այն տոնի առիթով: Տոնական սեղանների շուրջ միմյանց շնորհավորելուց հետո ավագ  սերնդի ներկայացուցիչները նաև ասմունքել են ու պարել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031