Լրահոս
Օրվա լրահոսը

Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում վարչապետը նվեր է ստացել «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ. «Ժողովուրդ»

Հունիս 23,2026 10:13 Share

«Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2026 թվականի հունիս ամսվա թարմացված տվյալների համաձայն, ստացել է առնվազն հինգ արարողակարգային և պաշտոնական նվեր, որոնց թվում կան թանկարժեք աքսեսուարներ, հնատիպ գրքեր, շքանշան և դեկորատիվ իրեր։

Ամենաթանկ նվերը վարչապետին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսքը Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանի մասին է, որի արժեքը գնահատվել է 1 մլն 265 հազար 115 դրամ։

Մեկ այլ ուշագրավ նվեր ևս ստացվել է Ֆրանսիայի նախագահի կողմից։ Վարչապետին փոխանցվել է Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է դեռևս 1818 թվականին՝ Վենետիկում։ Հնատիպ գրքի արժեքը գնահատվել է 308 հազար 635 դրամ։

Իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության մարտի 19-ի այցի ընթացքում վարչապետը ստացել է նաև «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ։ Նվերի արժեքը գնահատվել է շուրջ 276 հազար դրամ (640 եվրոյին համարժեք)։

Այսպիսով, միայն հրապարակված տվյալներով Նիկոլ Փաշինյանի ստացած հինգ նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930