Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Հայկական կողմը կանխարգելիչ քայլեր կձեռնարկի, որոնք Ադրբեջանի մարտավարությանը ձեռնտու չեն

Հոկտեմբեր 03,2015 15:26

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը նման կերպ շարունակի, ապա նոր հրադադարի պայմանագրի մասին պետք է խոսք գնա:

«Դիվանագիտական առումով դա նախազգուշացում է նշանակում: Այսինքն՝ եթե մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, որ այլեւս խոսքը գնում է որակապես նոր ռազմական դիմակայության մասին, այսինքն՝ ոչ թե մենք ձեզ հետ միասին գործ ունենք միայն շփման գծում ինչ-որ իրավիճակների հետ, այլ արդեն թիկունքը, երբ ներգրավում են խոշոր չափի հրետանի եւ հրթիռակոծության հրազեններ, ապա այս պայմաններում մի գուցե Հայաստանը ստիպված կլինի նախաձեռնել այնպիսի քայլեր, որոնք ինքնըստինքյան առաջ կբերեն հրադադարի կամ զինադադարի նոր պայմաններ ձեւավորելու անհրաժեշտություն»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց 2014 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ ձեւավորել էին դիվերսիոն խմբեր, որոնք փորձում էին ներթափանցել Հայաստանի տարածք, արդյունքում՝ նրանք հրաժարվեցին այդ մարտավարությունից: Ըստ նրա՝ հայկական կողմը ձեռնարկել է այնպիսի կանխարգելիչ քայլեր, որ այլեւս նրանց նման մարտավարությունը ձեռնտու չէ: Նա համարում է՝ նույնը տեղի կունենա հիմա. «Երբ որ ասում ենք՝ մենք կանենք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր, ընդ որում, եթե հիշում եք, նախագահը խոսում է նաեւ ասիմետրիկ հարվածների մասին, խոսքը գնում է մենք այնպիսի քայլեր կկատարենք, որ հակառակորդին այլեւս ձեռնտու չի լինի նման մարտավարությունը իրականացնել կամ շարունակել: Խոսքը սրա մասին է, միգուցե, այս կոնտեքստում հնարավոր կլինի նաեւ նոր պահանջներ ներկայացնել զինադադարի առումով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031