Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի օրվա առթիվ շնորհավորել է մայրաքաղաքի բնակիչներին

Հոկտեմբեր 11,2015 16:34

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության պաշտոնական հանդիսությունը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում էր, որը վերածվել էր տոնական բեմահարթակի: Թատերականացված շքեղ ու ինքնատիպ բեմականացումով ներկայացվել է Հայաստանի 12 մայրաքաղաքների հիմնադրման պատմությունը: Մինչ այդ տոնակատարության բոլոր մասնակիցներին ողջունել և շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Համայն հայության մայրաքաղաքը տոնում է իր ծննդյան 2797-րդ տարեդարձը և, ավանդույթի համաձայն, տոնում է ոչ միայն իր բոլոր բնակիչների, այլև բազմաթիվ հյուրերի ու բարեկամների հետ: Համայն աշխարհի հայության հայացքն այսօր ուղղված է Երևանին, ու մենք հպարտ ենք, որ ոչ միայն աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, այլև ամբողջ աշխարհին հազարամյա պատմություն ունեցող մեր քաղաքն այսօր ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով վստահորեն ընթացող ժամանակակից քաղաք: Վստահեցնում եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքում կյանքի կոչվող ցանկացած ծրագիր՝ քաղաքաշինական, թե ներդրումային, սոցիալական թե այլ, միանշանակ ուղղված է մեր սիրելի քաղաքի ու նրա բնակիչների բարօրությանը: Դարերի փորձությունները հաղթահարած մեր մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ իր արդար ու նվիրված աշխատանքով, սեփական քաղաքի նկատմամբ անմնացորդ սիրով վաստակել է հարմարավետ ու ապահով քաղաքում ապրելու իրավունքը: Եվ մեր բոլոր ջանքերն ուղղված են արժանին մատուցելու մեր քաղաքացիներին: Իսկ այսօր, եկեք բոլորս միասին լիասիրտ ուրախանանք, միմյանց ու մեր քաղաքին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և ի սրտե յուրաքանչյուրս ասենք՝ Շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք, Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031