Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ

Հոկտեմբեր 18,2015 22:05

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Ծովագյուղ-Ճամբարակ հատվածի 10-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել-Աստրա» մակնիշի 07 UL 646 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1957 թ. ծնված Ս. Ա.-ը և ուղևորներ՝  2000 թ. ծնված Ա. Թ.-ը, 1980 թ. ծնված Լ. և 1978 թ. ծնված Մ. Ա.-ները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031