Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի մոտ բախվել են մարզերից մեկի շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր. Shamshyan.com

Նոյեմբեր 05,2026 13:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Shamshyan.com. Այսօր՝  նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «BMW»-ի վարորդն է, իսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան սպասարկում է մարզային հիվանդանոցներից մեկին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել