Լրահոս
Օրվա լրահոսը

 Արարատցի երիտասարդ հանրապետականները քննարկել են սահմանադրական բարեփոխումները

Հոկտեմբեր 25,2015 18:23

Հոկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ:

Հավաքը մեկնարկեց ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը երիտասարդների հետ խոսեց կուսակցության գործունեության, նպատակների, կուսակցական լինելու կոչման մասին:

«Մեր նպատակները հեռանկարային են, և մինչ այժմ մեր առջև դրված բոլոր նպատակներն իրականացվել են: Դա եղել է համակարգված և հետևողական աշխատանքների արդյունքում:

Մեզ մոտ պարբերաբար տեղի է ունենում սերնդափոխություն: Մենք կարևորում ենք երիտասարդության դերը մեր կուսակցությունում և ձեզնից ակնկալում ենք նվիրվածություն ու ազնվություն»,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը:

Հաջորդիվ երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ:

Եռօրյա հավաքի ընթացքում դասընթաց-քննարկումներ անցկացվեցին «Սահմանադրական բարեփոխումների նախագիծը» և «Երիտասարդների մասնակցության կարևորությունը ընտրություններում»  թեմաներով: Դրանց հաջորդեցին մշակութային տարատեսակ ծրագրեր երիտասարդների մասնակցությամբ:

Ինչպես նշեց ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար Կարեն Բենիամինյանը, նման հավաքները խթանում են երիտասարդների փորձի փոխանակմանը, ակտիվության մակարդակի բարձրացմանը, տալիս են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ և համախմբում համագործակցության նոր գաղափարների շուրջ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031