Լրահոս
Օրվա լրահոսը

Եվա Եգանյան. Կյանքն անգույն կլիներ ինձ համար առանց ստեղծագործելու և երգելու

Նոյեմբեր 09,2015 10:51

Ժողովրդական երգարվեստի նոր սերնդի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան պահպանել հայ երգն ու ազգային մշակույթը: Նրանցից մեկն էլ շատերին հայտնի «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից Եվա Եգանյանն է:

Եվա Եգանյանն այսօր` նոյեմբերի 9-ին, հանրությանը կներկայացնի իր թվով 4-րդ տեսահոլովակը: Ժողովրդական երգերի կողքին առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հատկապես Շերամի ստեղծագործությունները: Աշուղ Շերամի «Սերից էրված» երգը Եվայի երգացանկի լավագույն գործերից է, որն էլ տեսահոլովակ նկարահանելու հիմնական պատճառներից մեկն է:

Aravot.am-ի հետ զրույցում երգչուհի Եվա Եգանյանն ասաց. «Երգում եմ տարբեր ժանրերում, սակայն գերադասում եմ հայկական ժողովրդական ու գուսանական երգը: Ուզում եմ ներկայացնել ազգիս երաժշտությունը, երաժշտություն, որով աշխարհին ասելիք ունեմ: Շերամի` իմ ամենասիրելի ու ամենաբարդ երգերից է: «Սերից էրված» երգի հիման վրա է նկարահանվել տեսահոլովակս: Սա իմ 4-րդ տեսահոլովակն է: Ես ապրում եմ երգով, երգն իմ աշխարհն է: Կյանքն անգույն կլիներ ինձ համար առանց ստեղծագործելու և երգելու»:

eva_Eganyan-2

Երգչուհին բացի նոր երգեր և տեսահոլովակներ ներկայացնելուց, աշխատում է նաև «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում», որպես մեներգչուհի : «Առաջիկայում ունեմ ձայնասկավառակի շնորհանդես, տարբեր համերգներ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: Մտածում եմ նոր տեսահոլովակի ու մենահամերգի մասին: Ամեն ինչ իր ժամանակին: Ինձ համար երգելը միայն մասնագիտություն չէ: Եթե արտիստը չի նվիրվում իր գործին, նշանակում է կորցնում է ինքն իրեն: Ժողովրդական երգը, ազգային երգը ներկայացնելը` պարտավորեցնող և պատասխանատու աշխատանք է»,-ասում է Եվա Եգանյանը:

Անդրադառնալով տեսահոլովակին՝ Եվան ասում է, որ պրոֆեսիոնալ խումբ է աշխատել: «Սերից էրված» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը: Երգը գործիքավորել է Խաչիկ Սահակյանը: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հասարակության դրական գնահատանքի արժանանանք»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30