Նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի և Իսահակյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Բաղբուդարյանի վարած Mercedes Bentz մակնիշի տարանցիկ 7963 GU համարանիշի և Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 25-ամյա Էդգար Բադալյանի վարած УАЗ 315142 մակնիշի 075 ՈՍ 10 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ու УАЗ-ը որը հաշվառված է ոստիկանության Բազումի բաժնի հաշվեկշռում գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով УАЗ-ում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Յուրա Թամազյանը և 27-ամյա Էդվարդ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում


















































