Փաստաթղթում հաստատվել է անցկացման վայրը, ժամկետները եւ մասնակիցների կազմը: Մրցաշարը կանցկացվի Մոսկվայում՝ 2016 թվականի մարտի 10-ից 30-ը: Մասնակիցներն են. Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը եւ Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստանի Դաշնություն), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) եւ կազմակերպիչների նոմինանտ Լեւոն Արոնյանը (Հայաստան):
Հիշեցնենք, որ եկող տարվա մարտի 1-ից 10-ն էլ Լվովում կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու են ուկրաինացի Մարիա Մուզիչուկը եւ չինացի Հոու Յիֆանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































