ՖԻԴԵ-ն հայտնում է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակից և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի դեմ առաջադրված նախնական մեղադրանքներից։
Գրոսմայստեր Լպուտյանը անձ է, ով նշանակալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման գործում՝ ինչպես շախմատային տախտակի վրա, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ իրավիճակը կկարգավորվի հնարավորինս շուտ՝ օրենքի շրջանակներում և բոլոր ներգրավված անձանց իրավունքների լիարժեք պահպանմամբ։
Առանձին ցանկանում ենք նշել, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը երկար տարիներ կարևոր դեր է ունեցել շախմատի գիտության զարգացման և ՖԻԴԵ-ի կրթական ծրագրերի առաջխաղացման գործում։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցում» ծրագիրը հանդիսանում է ՖԻԴԵ-ի առաջնահերթ ուղղություններից մեկը ընթացիկ տարում։
ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ


















































