Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարգավորվեն նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները

Նոյեմբեր 19,2015 16:16

Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցնել նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Նախագծերի ընդունումից հետո ակնկալվում է, որ կկարգավորվեն պետպատվերի շրջանակում բարձրագույն և հետբուհական նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները: Ներկայումս նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական, բժշկական մասնագիտությունների գծով:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է  համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ ողջ տարածքում տեղամասային կենտրոնները պետք է բացել և փակել ՀՀ օրհներգով:

Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30