Լրահոս
Օրվա լրահոսը

Գունար Վիգանդ. ԵՄ-Հայաստան բանակցությունները կմեկնարկեն դեկտեմբերի 7-ին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2015 11:15

Թերեւս յուրաքանչյուրը, ով որեւէ իմացություն ունի ԵՄ-ի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասին, գիտի Գունար Վիգանդի անունը։ Նա է եղել ԵՄ գլխավոր բանակցողը Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման բանակցություններում, Ուկրաինայի հետ՝ Ասոցացման օրակարգի, Ղազախստանի հետ՝ Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության պայմանագրի բանակցություններում, նա է ԵՄ-ի կողմից նախաստորագրել Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերը ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովում, շուրջ մեկ տասնամյակ նա է անփոփոխ ղեկավարում Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի տնօրինությունը EEAS–ում (Եվրոպայի արտաքին գործառնությունների ծառայությունում, ավելի վաղ՝ EC External DG-ում)՝ մինչ տարբեր եվրոպական հանձնաժողովներ ու հանձնակատարներ գալիս են ու գնում, այժմ նա նաեւ EEAS Եվրոպա/Կենտրոնական Ասիայի փոխտնօրենն է, Հայաստանի պարագային ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի համանախագահը…

– ԵՄ-Հայաստան նոր, համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները ե՞րբ վերջապես կմեկնարկեն։

– Բանակցությունները կմեկնարկեն շատ շուտով։ Ակնկալում ենք, որ դա կլինի դեկտեմբերի 7-ին։ Արտգործնախարար Նալբանդյանը կժամանի այստեղ՝ Բրյուսել, այստեղ կլինի նաեւ ԵՄ Բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, եւ նրանք համատեղ մեկնարկ կտան բանակցային գործընթացին։

Բանակցող թիմերը նույնպես այստեղ են լինելու, եւ բացման արարողությունից հետո ակնկալում ենք, որ կմեկնարկեն բուն բանակցությունները։ Ամենայն հավանականությամբ, այս առաջին փուլը կտեւի երկու օր։

Մեր բանակցող թիմերը միմյանց բավական լավ ճանաչում են, նրանք միասին աշխատել են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վրա, հետեւաբար, հույս ունենք դեկտեմբերի սկզբներին հաջողությամբ անցկացնել բանակցությունների առաջին փուլը։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031