Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ականները հետին թվով հատուկ կարծիք են գրել, փաստաթուղթ կեղծել». Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբեր 08,2015 21:31

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը այսօր 4-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկի ժամանակ արձանագրել է փաստաթղթի կեղծում ՀՀԿ-ի կողմից:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, բացի «Ժառանգությունից» ու ՀԱԿ-ից 4 –րդ ընտրատարածքում վերահաշվարկ կատարելու բազմաթիվ դիմումներ է ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն, ու հանձնաժողովը վիճակահանության միջոցով է որոշելու, թե ինչ հերթականությամբ բացի տեղամասերը. «Բնականաբար արդյունքում ՀՀԿ-ի տեղամասերին են առաջ ընկել: Ժառանգության եւ ՀԱԿ-ի նշած տեղամասերը շատ հավանական է, որ չեն էլ բացի: Ու ամենազավեշտալին այն է, որ ՀՀԿ-ն հետին թվով է ընտրատարածքային հանձնաժողովում փոխել  արձանագրությունները, հատուկ կարծիք են գրել, այն դեպքում, երբ պարկերի մեջ գտնվող արձանագրություններում հատուկ կարծիք չի եղել: ՀՀԿ-ականները կատարել են փաստաթղթի կեղծում: Խոսքը մոտ տասը տեղամասի քվեարկության արձանագրությունների կեղծիքի մասին է: Հատուկ կարծիքը հայտնվել է հետին թվով, որ կարողանան դիմել վերահաշվարկի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031