Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են  քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարների յուրացման նոր դրվագներ

Դեկտեմբեր 15,2015 19:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։ Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։

2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 3-ից 9-նն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատորը  յուրացրել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ յուրացումների ծավալը, մեխանիզմը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պատրաստակամություն հայտնել մաս-մաս վերականգնել պատճառված վնասը։

Նախաքննության ընթացքում քնությանն են ներկայացվել 52 քաղաքացիների դիմում և անձնագրային տվյալ, ովքեր չեն ստացել իրենց հասանելիք գումարները (թոշակներ, նպաստներ):

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031