Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթանք տվեց Հայաստանին՝ դատավարությունը 102-րդ ռազմաբազայում անցկացնելու համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 12:17 Share

Դատարանի դահլիճ բերեցին Պերմյակովին, այնուհետ դատարանի դահլիճ լացով ու ողբով մտան Ավետիսյանների հարազատները: Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան ամոթանք տվեց Հայաստանի Հանրապետությանը՝ ռուսի ստրուկը դառնալու համար ու դատավարությունը 102-րդ ռազմաբազայում անցկացնելու համար. «Սրան պաժառ պիտի տայիք, ոչ թե դատեիք: Մեր հային խալաթ հագցնելով նվաստացրեցին, սրա անվտանգության մասի՞ն եք մտածում: Իզուր չէ, որ գրվեց, թե 102-րդ ռազմաբազայի հրամանատարը եւս մասնակցել է սպանությանը: Ինչո՞ւ հայկական դատարանում չի անցկացվում դատը»:

Ավետիսյանների հարազատները վատ զգացին, նրանց ջուր հասցրին:

Դատը սկսվեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել