Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները  այցելել են զորամաս

Դեկտեմբեր 30,2015 17:26

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարար Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ երեկ այցելել են ՀՀ ՊՆ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել և ամանորյա նվերներ հանձնել զինվորներին:

Շնորհավորելով զինվորներին՝ Արմեն Ղուլարյանը մաղթել է նրանց անվտանգ ծառայություն, արիություն և ամուր կամք: Իր խոսքում Ա. Ղուլարյանը նշել է, որ նրանց մշտական զգոնության շնորհիվ է, որ հակառակորդի դիվերսիոն գործողությունները  կանխվում են և մեր սահմանն անսասան է մնում:

Հերթական անգամ այցելելով ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ նախարարության պատվիրակությունը զորամասի գնդի հրամանատարի հետ մասնակցել են զորաշարին, զրուցել զինվորների հետ, եղել զորանոցում, ճաշարանում՝ ծանոթանալով նրանց կեցության և կենցաղի մանրամասներին:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը նախարարի և քաղաքաշինության նախարարության անունից հայոց ազգային բանակին, մեր զինվորներին հետագա տարիներին ևս աջակցելու և օգնելու   պատրաստակամություն են հայտնել՝ զինվորի հանդեպ մշտական ուշադրությունն ու սրտացավությունը համարելով բոլորիս պարտքն ու պարտականությունը:

 

 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031