Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները շարունակվում են

Հունվար 04,2016 16:11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր շարունակվել և ներկայում էլ չընդհատվող ժամանակացույցով ընթացքի մեջ են փողոցների ու մայթերի, ինչպես նաև միջբակային և բակային տարածքների ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքները: Գործընթացն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով համապատասխան մասնագիտացված ձեռնարկություններում առկա ամբողջ տեխնիկայից բացի, աշխատանքներում ներգրավվել են լրացուցիչ մեքենասարքավորումներ:

Երևանի ավագանու որոշման համապատասխան՝ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում նաև մասնավոր ընկերություններն ու բազմաթիվ տնտեսվարողներ: Միաժամանակ իրականացվում են մայրաքաղաքի փողոցներում կուտակված ահռելի քանակությամբ ձյան տեղափոխման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031