Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում զենքի վաճառքի շուրջ տարաձայնությունները թեժանում են (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հունվար 05,2016 13:16

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում և Օրեգոնի քոլեջներից մեկում ահաբեկիչների կողմից իրականացված սպանություններից ամիսներ առաջ Սպիտակ տանը աշխատանքներ էին տարվում զինված հարձակումների թիվը նվազեցնելու նպատակով՝ նախագահի կողմից ձեռնարկվելիք գործողությունների շուրջ: Բարաք Օբաման բազմիցս նշել է երկրում զենքի վաճառքի օրենքի խստացման կարիքի մասին:

Նա ասում է,- «Զինված հարձակումների պատճառով տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ ենք կորցրել: Ամեն կոտորածից հետո մեզ ասում են, որ զինամթերք վաճառելուց առաջ անցկացվող հետաքննության գործընթացի ողջախոհ բարեփոխումները դժվար թե որևէ բան փոխեն: Սակայն, ին՞չ կլիներ, եթե Կոնգրեսը օրենք ընդուներ, որի շնորհիվ մենք կկարողանայինք կանխել գոնե մեկ զինված հարձակում»:

Գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո, ակնկալվում է, որ Օբաման կարգադրություններ կանի զենքի վաճառքի ժամանակ կատարվող հետաքննությունների խստացման շուրջ: Այս քայլը վշտացրել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, հատկապես Դոնալդ Թրամփին, ում խոսքերով, եթե Սան Բերնարդինոյի կամ Ֆրանսիայի բնակիչները զինված լինեին, ապա նրանք կկարողանային պաշտպանել իրենց:

Սակայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները աջակցում են զենք ձեռք բերելու օրենքի խստացման շուրջ տարվող Բարաք Օբամայի գործողությունները: Սենատոր Բերնի Սանդերսի խոսքերով, ամերիկացիները վերջին տարիների ընթացքում բավականին զարհուրելի սպանությունների ականատես են դարձել:

Նա ասում է,- «Մենք պետք է սահմանափակենք զենքի վաճառքը, որպեսզի օրինազանցներն ու հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիները չկարողանան զինամթերք գնել»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031