Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվեց Նորամարգ գյուղում կատարված սպանությունը

Հունվար 08,2016 19:07

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի համայնքապետից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղի տներից մեկում մահացած մարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել նշված գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող և բութ գործիքներով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մահ, և դիմել փախուստի:

Ոստիկանությունը տոնական օրերին էլ շարունակել է ծավալուն աշխատանքները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական և քննչական բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ գործողությունները տվեցին ցանկալի արդյունքը և սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Նորամարգ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Հովհաննես Թորգոմյանը, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031