Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ համաշխարհայինն ու ծառայությունը Մելիք-Ադամյանում. «Ժամանակ»

Հունվար 13,2016 10:19

Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմում, որը պարզապես ունի սահմանային ոչ այն դրսևորումները, ինչպիսին մեծ ծանոթ է պատմության դասագրքերից Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների վերաբերյալ:

Եվ քանի որ դրսևորումները մենք չենք կարողանում ենթարկել դասագրքային, պատմագրական իդենտիֆիկացիայի, համառորեն չենք ցանկանում ընդունել, որ գործ ունենք Երրորդ համաշխարհային պատերազմի հետ, որի «էպիկենտրոնը» Մերձավոր Արևելքն է, իսկ ցնցումները տարբեր ուժգնությամբ զգացվում են տարբեր տեղերում, մինչև անգամ Եվրոպայում, իսկ երեկ նաև՝ Ստամբուլում:

Հայաստանը փաստորեն գտնվում է անմիջապես էպիկենտրոնի հարևանությամբ: Ընդ որում, Հայաստանն իր վրա զգում է Երրորդ համաշխարհայինի ազդեցությունը, քանի որ միայն այդ համաշխարհային պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող էր տարիներ շարունակ իրեն թույլ տալ վարել ռազմական սադրանքների ագրեսիվ քաղաքականություն ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ չանսալով միջնորդ համանախագահների կոչերին: Որովհետև համանախագահների կոչերը իրականում մակերեսն են, իսկ խորքում նրանք Երրորդ համաշխարհային պատերազմի կողմեր են՝ դրանից բխող հետևանքով:

Սակայն Հայաստանում համառորեն շարունակվում է այս իրողությունները չնկատելու և համարժեք հետևություններ չանելու քաղաքականությունը, որ վարում է իշխող համակարգը, իշխանական մեծամասնությունը: Ինչո՞վ է զբաղված այդ մեծամասնությունը. մանր ինտրիգներով, իշխանության համար սրվող պայքարով՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ, որտեղ բաժանվելու են նոր պաշտոնները, պորտֆելները, վարչապետությունը, այլ դերերը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031