Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյանն առաջարկում է ԵԱՏՄ-ի հակաճգնաժամային կոմիտե ստեղծել

Հունվար 13,2016 15:05

«Այս տարին տնտեսական իմաստով բարդ է լինելու, բայց մենք պետք է ապագան եւ հեռանկարները տեսնենք: Այս համատեքստում կարծում ենք, որ բավական լավ հնարավորություններ են ստեղծվում Եվրասիական տարածաշրջանի զարգացման առումով եւ այդ հնարավորությունները չպիտի բաց թողնենք»,- այսօր «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամրջի ժամանակ կարծիք հայտնեց ղազախ փորձագետ, «Նուր Օտան» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովը։

Այս տարվա սկզբից ԵԱՏՄ նախագահությունը Ղազախստանին է անցնում: Տեսակամրջի մասնակիցները քննարկում էին ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարները եւ դրան սպառնող խնդիրները: «Ինֆրոստրուկտուրայի եւ կոմունիկացիաների զարգացման մասին պետք է մտածենք: Եթե նախկինում ծովային ճանապարհներն առավելություն էին, ապա այժմ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նաեւ ցամաքային ճանապարհներն են բավական մրցունակ դառնում: ԵԱՏՄ-ի շրջանակներում բարդ չի լինի այդ խնդիրների կարգավորումը, մանավանդ, որ չինական Մետաքսի ճանապարհի եւ մեր ծրագրերի մասով բավական արդյունավետ համընկնումներ են լինում»,- ասաց ղազախ փորձագետը:

Նա տեղեկացրեց, որ Ղազախստանն արդեն պայմանագրեր ունի Չինաստանի հետ`չինական մի քանի տասնյակ ձեռնարկություններ կտեղափոխվեն Ղազախստան:

Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը համամիտ է, առանց այդ էլ բարդ տարին մենք չպետք է արհեստականորեն բարդացնենք`հետաձգելով կամ մասամբ կատարելով ԵԱՏՄ-ի փաստաթղթում ամրագրված կետերի կիրառումը: «Ի վերջո, ԵԱՏՄ-ն ստեղծվել է տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ասաց փորձագետը` հավելելով, որ արագ լուծումներ պետք է տրվեն դրամավարկային քաղաքականությանը, ինֆլյացիայի հարցերին, կոռուպցիոն խնդիրներին: Նա առաջարկում է ԵԱՏՄ հակաճգնաժամային կոմիտե ստեղծել, որը կզբաղվի առկա խնդիրները կարգավորելով ԵԱՏՄ համաձայնագրի կետերի կիրառմամբ:

ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևը լավատեսորեն է վերաբերվում ապագային`չնայած, աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներին, ՌԴ-ի նկատմամբ Արեւմտյան պատժամիջոցների շարունակմանը: Համաձայն է, որ պետք է արագացնել միասնական արժույթի անցումը`նվազագույնի հասցնելու համար ռիսկերը: Նա կարեւորում է ԵԱՏՄ-ի վերազգային կառույցների ձեւավորումը`Եվրոպական կոմիտեն` Մոսկվայում, ֆինանսական կենտրոնն՝ Աստանայում, դատարանը`Մինսկում: Սա, ռուս փորձագետի գնահատմամբ, փաստում է ԵԱՏՄ-ի վերազգային կառույց լինելը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ մաքսային կարգավորումների ուղղությամբ, դեղերի, մեքենաների, էներգակիրների շուկաների կարգավորումներն են արվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031