Լրահոս
Օրվա լրահոսը

1974թ. ծնված կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության համար. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Հունվար 15,2016 13:07

Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանին։ Քննիչը հունվարի 15-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Օվոյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառել է նրա տանը հյուրընկալված, 1974թ. ծնված մի կին՝ Ա.Սուքիասյանը։

Նախնական քննության տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ կնոջ ծանոթին Ա.Օվոյանի կողմից իր տանից  նախորդ օրը դուրս հանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով Ա.Օվոյանը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031