Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամու և ձյան պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի

Հունվար 15,2016 14:34

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին՝ Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Տիգրանաշենի լեռնանցքում երեկվանից ձյուն է տեղում։ Իսկ Ապարան- Քուչակ- Ալագյազ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյան հետ միասին նաև քամիներ են և բուք։

Ապարան-Քուչակ ճանապարհն սպասարկող «Ապարան» ՃՇՇՁ ընկերության տնօրեն Արտյոմ Գասպարյանը նշեց, որ ճանշինի աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի ճանապարհը երթևեկելի լինի։

«10 միավոր տեխնիկա ունենք։ Անընդմեջ աշխատել ենք, ճանապարհը չի փակվել։ Հիմա քամին թուլացել է։ Ճանապարհը  բաց է»,- ասաց նա։

Ալագյազ-Ծիլքար-Արթիկ առավել բքառատ ճանապարհահատվածում, որտեղ ձմռանը մշտապես բուք է լինում, ճանապարհի ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացնում է «Հովհաննես Մարտիրոսյան» ՓԲ ընկերությունը։

snow road-1Ընկերության գլխավոր ինժեներ Ղևոնդ Չախոյանի խոսքով՝ երեկ առավոտից ճանապարհահատվածում ուժեղ բուք էր։ 8-ժամյա հերթափոխով 16 մարդ և 8 միավոր տեխնիկա է աշխատել.

«Ամենադժվարը Ծիլքար-Արթիկ հատվածն է։ Անընդմեջ մաքրում ենք, չենք սպասում, որ բուքը դադարի, հետո աշխատենք։ Եթե չմաքրենք, տեխնիկան չաշխատի՝ հնարավոր չի լինի այդ ճանապարհը բաց պահել»,- ասաց նա։

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը սպասարկում է «Արթիկ ճանշին» ՓԲ ընկերությունը: Տնօրեն Վահագն Բաղդասարյանը նշեց, որ հատուկ տեխնիկայի օգնությամբ ձյունը մաքրվել է ճանապարհից, ինչից հետո պարբերաբար  իրականացվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ։

Արագած-Սպիտակ հատվածում ճանապարհների մաքրման աշխատանքները կատարում է «Սպիտակ ճանապարհ» ՓԲ ընկերությունը։

Ընկերության տնօրեն Մանվել Արղամանյանի խոսքով՝ ուժեղ քամու և ձյան պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի.

«Բայց հիմա ամբողջությամբ մաքրվել է։ Առավոտը քամին թուլացավ, ժամը 6-ից սկսել ենք աշխատանքները։ Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի է»:

Եղանակային ծանր պայմաններում հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանությունն իրականացնող ճանշինների աշխատակիցներն աշխատում են գերլարված ռեժիմով։ Աշխատանքն անընդմեջ է, օրը 24 ժամ, մի քանի հերթափոխով։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031