Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում այսօր անցկացվեց հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Միջոցառումը սկսվեց Խեչոյանի կյանքի երեք տարբեր 20-ամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրեցին արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:
«Դատախազի թաղում»-ն ավելի վաղ շրջանի գործ է, որում խորհրդային իրականությանը բնորոշ տարրեր կան: Այդ պատմվածքի որոշ ընդհանրացումներ գուցե փոքր-ինչ «հնացած» թվան, իսկ ահա «Կարմիր կոշիկները» պատմվածքը Խեչոյանի լավագույն գործերից է՝ բոլորիս ծանոթ եւ սիրելի խեչոյանական ձեռագրով: Շեշտադրվել են հոգեբանական շատ նուրբ երեւույթներ, մարդկային հոգու թաքնված ապրումներ: Ամենակարեւորը՝ Խեչոյանն իր գրողական ձեռքը միշտ պահել է մարդու զարկերակի վրա՝ հուզմունքի եւ թախծի զարկերակի վրա: Նա կարողանում է ապրել եւ ապրեցնել այդ թեմաներով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:

Կարդացեք նաև
Արքմենիկ Նիկողոսյանը փաստեց, որ Լեւոն Խեչոյանն ամենասիրված արձակագիրն է. «Նա իր ոճով եւ ստեղծագործությամբ կարողացավ Մաթեւոսյանից հետո մեկ քայլով առաջ տանել մեր գրականությունը: Դա այն կարեւոր գործոնն է, որով Խեչոյանին կարող ենք համարել մեր ժամանակների լավագույն արձակագիրը»:
Հավելենք, որ երեկոյի ավարտին ներկայացվեցին ազատամարտիկ գրողի՝ Արցախյան պատերազմի մասին հուշագրերը: Հիշեցնենք՝ Լեւոն Խեչոյանը մահացել է 2014թ.: Մահից մեկ շաբաթ առաջ լույս է տեսել նրա «Մհերի դռան գիրքը» վեպը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































Խեչոյանը նկատի է ունեցել այն, որ Գրեթերթում տպագրվածների մեծ մասը գրականություն չէ, դրա համար չարժե գրել, այլապես հազարավոր գրողներ կան, ինչու պետք է հենց այդ թերթի կապակցությամբ ասվեր: Ուղղակի դա հասկանալ էր պետք: Այս գրականագետը Խեչոյան չի հասկանում…
…որովհետև դու էնտեղ չկաս:
Խեչոյան, գլուխդ բարձրացնեիր, տեսնեիր ովքեր են քո մասին խոսում…
Համենայն դեպս, տիկին Կիմա, Լևոն Խեչոյանը հենց ի՛նձ է վստահել իր «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի վերջին խմբագրումը, և հենց ի՛նձ է վստահել «Մհերի դռան գրքի» առաջին ընթերցողներից մեկը լինելու պատիվը: Մնացածը ձեր ու էլի ուրիշների կարծիքն է: Ինչ ուզում եք, գրեք:
Այնպես ես ասում խմբագրում, կարծես դու ես գրել այդ վեպը: Լավ կլինի հետաքրքրվես, թե էլ ում է տվել առաջիններից կարդալու Մհերի դռան գիրքը, բայց մարդիկ իրենց համեստ են պահում…