Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Իսկ կա՞ կոալիցիա, որ որևէ կուսակցություն վերադառնա կամ չվերադառնա». «Իրատես de facto»

Փետրվար 02,2016 11:55

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԵԽԽՎ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

– Համաձա՞յն եք, որ սկսել են կատարվել ՀՅԴ-ի երազանքները։

– Եթե նկատի ունեք խորհրդարանական կառավարումը և 100 % համամասնական ընտրակարգը, գուցե, բայց դա դժվար է անվանել միայն ՀՅԴ-ի երազանք։

– Նկատի ունեմ կոալիցիա վերադառնալը, որ ՀՀԿ-ն ծանրացնում է, ՀՅԴ-ն՝ արագացնում։

– Իսկ կա՞ կոալիցիա, որ որևէ կուսակցություն վերադառնա կամ չվերադառնա։ Կան քննարկումներ, ընդամենը քննարկումներ քաղաքական ուժերի համագործակցության ձևաչափի ու նպատակների վերաբերյալ։ Լրագրողները միշտ առաջ են ընկնում, կառավարության ողջ կազմը արդեն «փոխվել է», մարզպետներն էլ, փոխնախարարներն էլ, բայց բոլոր «փոփոխությունները» անելուց առաջ պետք է հստակեցնել նպատակն ու իմաստը։ ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է համագործակցել և համագործակցել է իր գաղափարները կիսող քաղաքական ուժերի հետ։

– Բայց ՀՅԴ-ն ուզում է իշխանությունը կիսել, և՝ ոչ թե ընտրություններից հետո, այլ առաջ, դա նախապատրաստություն է խորհրդարանական ընտրությունների՞ն։

– Թե երբ և ինչ է ուզում ՀՅԴ-ն, կարծում եմ, իրենք պիտի ասեն, իսկ թե ՀՀԿ-ն ինչ է ուզում, և երբ՝ ասել ենք վաղուց։ Խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվում են քաղաքական բոլոր ուժերը, որքան ավելի շուտ ու հստակ ծրագրերով, այնքան հաջողության հասնելու ավելի մեծ շանսերով։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29