Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար. «Տարօրինակ է, որ մեր փոխարեն Թուրքիան է պայմաններ առաջ քաշում»

Փետրվար 02,2016 13:04

«Դիվանագետների վրա քար շպրտել, ինչպես նաեւ հակառակորդի առջեւ կանգնած զինվորի վրա քար շպրտելն անբարոյական է: Դիվանագետը նույն զինվորն է արտաքին ասպարեզում: Ինչ-որ շատ են առաջացել միջազգայնագետներ եւ վերլուծաբաններ, որոնք իրենց դատողությունները կամ քննադատություններն անում են ոչ թե իրենց վերլուծությունների եզրակացություն, այլ նախաբան: Սկզբում քննադատում ,հետո վերլուծում են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա մասնավորապես խոսում էր ԵԽԽՎ զեկույցների քվեարկությունից հետո Հայաստանի պատգամավորների եւ ԱԳ նախարարության աշխատակիցների հասցեին հնչող քննադատությունների մասին:

Նախարարը հիշեց հայկական ասացվածքը, որում ասվում էր, թե «գինին թան չէ, ամեն մարդու բան չէ»: «Ես վստահ եմ, որ մեր պատգամավորներն ու դիվանագետները կանեն ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտան քայլեր, որոնք վնաս կհասցնեն հիմնախնդրի կարգավորմանը»:

Անդրադառնալով Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունների, թե Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն, երբ լուծվի ԼՂ հակամարտության հարցն՝ Էդվարդ Նալբանդյանը տարօրինակ համարեց, որ Հայաստանի փոխարեն Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում. «Չնայած տարօրինակ կլինի տրամաբանություն գտնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29