Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ պատգամավորներին. «Դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ, որ ձեր հետեւից ման գամ ու գրեմ» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 15:38

«Ինձ եք կարոտել, թե՞ ոլորտն եք կարեւորում»,- ԱԺ-ում ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի բուռն քննարկումը սրանով պայմանավորեց Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա, հազվադեպ է, որ երկրորդ ընթերցման ժամանակ այսպիսի շահագրգիռ քննարկում է ծավալվում:

Արմեն Աշոտյանը դիմելով պատգամավորներին՝ ասաց. «Մի՛ նեղացեք, եթե առաջին ընթերցման ժամանակ հնչել են արժեքավոր առաջարկություններ, որոնք մենք հաշվի չենք առել: Մենք ԱԺ կանոնակարգ օրենքով կարող ենք ու պարտավոր ենք անդրադառնալ բացառապես գրավոր առաջարկություններին: Բայց նույնիսկ դա էլ պրոբլեմը չէր: Եթե ես հիշեի՝ ինչ եք խոսել, կվերցնեի որպես գաղափարներ: Ցավոք, իմ ողջ հարգանքով հանդերձ, դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ, որ ձեր հետեւից ման գամ ու գրեմ, թե ինչ եք ասում, մի օր կարող է պետք գա»:

Նա հորդորեց, որ չզլանան պատգամավորները եւ գրավոր առաջարկություն անեն:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի քննադատություններին՝ Աշոտյանն արձագանքեց. «Բժշկության մեջ այսպիսի տերմին կա, կոչվում է՝ ֆանտոմային ցավեր: Երբ վերջույթի որեւէ հատված արդեն գոյություն չունի, բայց հիվանդին թվում է, որ այն դեռ գոյություն ունի ու ցավում է: Սահմանադրական հանրաքվեի մասին խոսել՝ կրկնելով քանիցս հակադարձված արտահայտություններ՝ ինձ մոտ արդեն սահմանադրական ֆանտոմային ցավերի տպավորություն են թողնում ընդամենը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29