Լրահոս
Օրվա լրահոսը

Ուոլթերի զեկույցի տապալումը մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը

Փետրվար 02,2016 18:15

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

ԱԺ գարնանային նստաշրջանը մտավ իր իրավունքների մեջ եւ,նկատի ունենալով, որ 2016 թվականը նախորդելու է ընտրական 2017-ին, բնականաբար, այս դահլիճում զգացմունքային եւ ականջահաճո հայտարարությունների պակաս չի լինի: Սա բնական է, քանի որ դա քաղաքական կյանքի անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ իշխանությունը՝ ի դեմս Հանրապետականի, չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն: Մենք պետք է նախ եւ առաջ գործենք, ժողովրդի մատից փուշ հանենք եւ դիմակայենք բազում ներքին եւ արտաքին մարտահրավերների:

Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, եւ պետք է արվեն քայլեր, որոնք կբխեն բարեփոխումներից: Նախ եւ առաջ, պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք: Հանրապետականը վճռական է էլ ավելի թափանցիկ ու ժողովրդավարական դարձնել ընտրական ողջ գործընթացը՝ գրեթե զրոյի հասցնելով շեղումների եւ կրկնաքվեարկության գործնական հավանականությունը եւ կոչ է անում բոլոր կառուցողական ուժերին ակտիվ մասնակցել այդ հարցի քննարկմանը: Նման բարեփոխված ընտրական օրենսգրքի պայմաններում մենք հնարավորություն կունենանք անշեղորեն ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով, որի այլընտրանքը մեր երկրում չկա եւ չի կարող լինել:

Հարգելի խորհրդարան, արտաքին քաղաքականության ոլորտում մեզ համար շարունակելու են առանցքային մնալ Հայոց ցեղասպանության դատապարտման ու արցախյան հարցի արդարացի եւ հայանպաստ լուծման հասնելու ուղիները: Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացնելու նախագիծը: Այս նախագծի օրակարգ վերադարձնելը գալիս է ապացուցելու, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը ոչ միայն շարունակվում է, այլեւ թեւակոխում է նոր փուլ:

Ստրասբուրգում Թուրքիայի ադրբեջանասեր փեսա Ուոլթերի զեկույցի տապալումը բառիս բուն իմաստով մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը: Գործը հասել է նրան, որ Ադրբեջանը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին եւ անցնելով Ռուբիկոնը՝ նրանց մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ:

Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է, որը չի կարող ունենալ ապագա, ինչպես ապագա չունի թուրքական ժխտողականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29