Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Փակ են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ

Փետրվար 02,2016 21:07 Share

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ–Ճամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր–Ուրասար, Տաշիր–Պրիվոլնոյե, Ստեփանավան–Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ–Խնկոյան–Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս–Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում,  Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքում մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել