Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ուղեցույց պլանը

Փետրվար 23,2016 17:33

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, ԵԿՄ վարչության մարզային բաժանմունքների նախագահների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Հրավիրված խորհրդակցության նպատակն էր քննարկել մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառումների անցկացման ուղեցույց պլանը:

Ըստ այդ պլանի մարզկենտրոն Գավառ քաղաքում ծաղիկներ կդրվեն զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին, եկեղեցում կկատարվի պատանի երկրապահների օրհնության կարգ, ապա տեղի կունենա «Ծնունդդ շնորհավոր Սպարապետ» պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը,, կընթերցվի Զորավարի ուղերձը, կհնչեն ելույթներ, որից հետո պատանի երկրապահները հանդես կգան ցուցադրական ելույթներով, տեղի կունենա մարզամշակութային միջոցառում: Նույն օրը Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքների պատանի երկրապահներ կմասնակցեն նաև Երևան քաղաքում կայանալիք Մայր միջոցառմանը: Խորհրդակցության ընթացքում ևս մեկ անգամ հստակեցվեցին անելիքները, տոնական միջոցառման համաժողովրդականությունն ապահովելու նպատակով:

Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29