Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճում է. «Ժողովուրդ»

Մարտ 01,2016 12:05

Այն փաստը, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ամսի համեմատ, ավելի քան 16 տոկոսով աճել է, կարծում ենք՝ լիարժեք համահունչ է Հայաստանի տնտեսությունում ընթացող զարգացումներին։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվարին կազմել է 77 հազար 528 մարդ։

Ի դեպ, բերված թիվը գործազուրկների ընդհանուր թիվը չի։ Որպես կանոն գործազուրկների ընդհանուր թիվը պաշտոնապես գրանցվածների մոտ քառապատիկի չափ է։ Սակայն ակնհայտ է մեկ բան՝ եթե պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճում է, ապա դա նշանակում է, որ ընդհանուր թիվը եւս աճել է։ Ի դեպ, ընդհանուր գործազրկության մակարդակը, ԱՎԾ-ն սովորաբար հրապարակում է գարնանը՝ ներկայացնելով նախորդ տարվա ամփոփ տվյալները։

Այսպիսով՝ ժամանակն ապացուցում է, որ Հայաստանում առանց լրջագույն քաղաքական փոփոխությունների դրական տնտեսական սպասումներ չեն կարող առաջանալ, հետեւաբար նաեւ զարգացում չի կարող լինել։ Լավագույն դեպքում, ՀՀ կառավարությունը կարողանա նորանոր վարկեր ներգրավվելով՝ պահպանել առկա վիճակը, բայց այդպիսով երկրի տնտեսությունում որեւէ զարգացում չի կարող տեղի ունենալ։ Այսինքն՝ ՀՀ ներկա իշխանությունները եւ Հայաստանի զարգացումը դարձել են իրար հակադիր գործոններ, եթե կա մեկը, ապա մյուսը չի կարող լինել կամ էլ հակառակը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031