Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարտիրոսյան. «ԱԺ-ի դեմքերին տեսնելիս՝ մշակութային շոկ ես ապրում»

Մարտ 03,2016 15:07

«Գրական դաշտում դեռեւս չլուծված մեծ խնդիր կա. պետությունը մշակութային չէ: Ազգային ժողովի դեմքերը, որ տեսնում ես, մշակութային շոկ ես ապրում: Հիմա հեռուստացույց քիչ ես նայում, կարող ես խուսափել դրանից»,-ասում է գրող-սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:

«Ով Հայաստանից պոկվում է, կարողանում է դրսում մշակույթ ներկայացնել, օրինակ` Տիգրան Համասյանը: Մեր սփյուռքն էլ ոչ թե մշակութային է, այլ առեւտրական, արվեստավորական, ոսկերչական… Արտասահմանում ունենալով երեք անգամ ավելի շատ հայեր` չունենք թարգմանիչների արժանապատիվ քանակ»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 3–ը գրողների միջազգային օրն է:

groxner

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` յուրաքանչյուր ընթերցող պետք է վերլուծի` ինչ լումա է ներդնում մշակույթի զարգացման գործում, օրինակ` գնում է Արմենչիկի համերգի տոմս, թե գիրք. «Մենք մշակութային չենք: Քննարկման մեջ է կայանում ճշմարտությունը: Հին Հունաստանում մշակույթը զարգանում էր ճեմարաններում: Մարդիկ սյունասրահներում ճեմելով գնում-գալիս էին ու զարգանում էին փիլիսոփաների հետ զրուցելով»:

Նշենք, որ Վահրամ Մարտիրոսյանն, ըստ «Արմենպրես»-ի, ճանաչվել է տարվա ժամանակակից հայ գրող:

Գրող, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանն էլ անդրադարձավ առավել շատ սպառվող գրքերին` ասելով, որ ընթերցողներին հիմնականում հետաքրքրում են անձնական հարաբերությունների մասին գրքերը, որոնք նաեւ սեռական հարաբերությունների նկարագրություններ են պարունակում:

Մեսրոպյանը նաեւ փաստեց, որ ժամանակակից հայ գրողների վեպերը թարգմանվում են եւ պահանջված են նաեւ օտարերկրացիների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031