Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի նպատակը կրկնաքվեարկությունը եւ ծայրահեղական մոտեցումները բացառելն է (Տեսանյութ)

Մարտ 09,2016 13:05

«Շատ է խոսել Ընտրական օրենսգրքի փաթեթի մասին: Ես մեկ առիթով ասել եմ, որ որևէ փաստաթուղթ նախ և առաջ պետք է քննարկվի մասնագիտական փորձագիտական խմբի հետ՝ հետո ներկայացվի: Հիմա մասնագիտական փորձագիտական խումբը քննարկել է, ուղարկել ենք Վենետիկ: Դժգոհությունների առիթ չկա, ինչի՞ց են դժգոհ: Չի լինելու մի հարց, որը չի քննարկվելու: Մենք անելու ենք լսումներ, լսելու ենք թե հանրության, թե ընդդիմության առաջարկները: Մեր խնդիրն է` ունենալ ավելի ժողովրդավարական ընտրական օրենսգիրք, որի շնորհիվ հասարակության վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ կլինի դրական»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ նոր ԸՕ-ի նախագիծը Հայաստանում քննարկման դրվելուց առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով:

«Ընտրական օրենսգրքի նպատակը ոչ վերարտադրությունն է, ոչ էլ ձևական ֆասադային փոփոխությունները: Ես չեմ ասում, որ մենք բոլորի առաջակները պետք է ընդունենք, բայց մենք պատրաստ ենք լսելու և քննարկելու բոլոր ռացիոնալ առաջարկությունները: Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը կձևավորվի բոլոր քննարկումների արդյունքում: Մեր նպատակն է, որպեսզի քաղաքացին հասկանա`ունենք այնպիսի օրենսգիրք, որ վերաքվեարկություն չի լինելու, իսկ ընդդիմությունն էլ 20.05 չասի, որ հաղթել է: Նման դեպքեր ունեցել ենք: Որպեսզի նման ծայրահեղական գնահատականների հեռու մնանք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնը չի կեղծվելու, որ իր ձայնը տեղ է հասնելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ` ինչո՞վ է պայմանավորված ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը եւ ինչի՞ց ելնելով է 8 թիվը որոշվել: «Չի լինի մի դրույթ, որը չի քննարկվի, ձեր նշած հարցերը մենք կքննարկենք. մեկի համար 8-ը նորմալ թիվ է, մյուսի համար`20-ը, բայց չի կարող սահմանափակում չլինել: 60 կայք կա, ես չեմ որոշողը`ո՞վ է պրոֆեսիոնալը, ով`ոչ, դուք ինքներդ շատ լավ գիտեք: Յուրաքանչյուր որոշում պետք է լինի նաև մեր լրագրողների համար հասկանալի: Այդ հարցերը ձեզ հետ ենք քննարկելու: Մեր նպատակը չէ մեր լրատվամիջոցներին սահմանափակելը»,- ասաց բանախոսը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031