Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ մի շարք հարցումներ են կատարվել

Մարտ 10,2016 13:08 Share

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրող Փանոսյանի միջնորդությամբ հետաձգեց ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազը միջնորդությունը հիմնավորեց դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Ըստ նրա, այդ գործով որոշ հարցումներ են կատարել պետական մարմիններին ու դեռ չեն ստացել պատասխաններ: Գոռ Վարդանյանի պաշտպան՝ փաստաբան Նաիրա Պետրոսյանն էլ դատարանին հանձնեց իր պաշտպանյալի առողջական վատ վիճակին վերաբերող փաստաթղթեր՝ հիմնավորելով անցած դատական նիստին չներկայանալու պատճառները:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Գոռ Վարդանյանն ու իր պաշտպանը չէին ներկայացել, ու դատարանը Գոռ Վարդանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով, նշանակվեց ապրիլի տասնմեկին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել