Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Մարտ 10,2016 17:43

Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը` Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հավաքին.

Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

Դավիթ Արշակյան, «Տրակայ» (Լիտվա)

Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)

 

Ավելացնենք, որ Գոռ Մալաքյանը, Դավիթ Արշակյանը և Գեղամ Կադիմյանն առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

 

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031